Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու հայտարարություն՝ Շիրակի պետական համալսարանից

Հասարակություն
8809105-1

ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ՍԱՀԱԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի՛ ուսանողներ,

Դուք եղել եք մասնակիցը մերօրյա թավշե հեղափոխության և ձեր քաղաքացիական անհնազանդությունը պսակվել է հաջողությամբ:

Այս օրերի լոկալ, իրենց ախորժակը բավարարելուն միտված կոչերը, որոնք արվում են նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի, նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի, նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի կողմից, ոչ այլ ինչ են, քան ձեր՝ ազատ քաղաքացու իրավունքի ոտնձգություն:

Ընդամենը այս չորսը, ովքեր իբր թե խոսում են օրենքի հայրենիքից, իրավունքի Հայաստանից: Իրենց իրավունքները իրավական դաշտում հաստատելու փոխարեն լծվել են ձեզ թիրախ դարձնելու անբարո գործին՝ հուսալով, որ իրենց կհաջողվի սողոսկել բուհի պատերից ներս՝ վերականգնելու իրենց բաց թողած գումարահավաքը:

Համոզված եմ, որ դուք տիրապետում եք ստեղծված իրավիճակին և ձեզ հնարավոր չէ շփոթեցնել՝ պաշտոնամոլությունը արդարության տեղ հրամցնելով:

Համոզված եմ նաև, որ Անահիտ Ֆարմանյանի դասադուլի մասին սին հայտարարությունները վատ կրկնօրինակումն են իրական, հեղափոխական մեծ դասադուլի, որը դուք արդեն արել եք:

Առավել քան համոզված եմ, որ վաղը և ընդհանրապես համալսարանում տիրելու է ուսումնական բնականոն տրամադրություն:

.......................... Շիրակի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) անդամների հայտարարությունը ՈՒԳԸ նախագահ Քաջիկ Հարությունյան Հանդիսանալով ՇՊՀ ՈւԳԸ նախագահ իմ խոր մտահոգությունն եմ հայտնում ՇՊՀ  շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի պատճառով մենք ստիպված եղանք հետաձգել մայիսի 10-ին նախանշված ուսանողական հանրապետական գիտաժողովը: Ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ չի բխում  ուսանողների շահերից, խաթարվում է ուսումնական գործընթացը, այն էլ ուսանողների  համար շատ կարևոր քննական (հատկապես պետական ավարտական քննությունների)  շրջանում: Հուսով եմ, որ ՀՀ նորընտիր իշխանությունները շատ արագ բուհում կիրականացնեն համակողմանի, թափանցիկ գործողություններ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար՝ առաջին հերթին օժանդակելով ուսանողական համակազմի և ուսումնական գործընթացի անխափան աշխատանքին: Ես, որպես ՈՒԳԸ-ի նախագահ, ինձ իրավունք եմ վերապահում հորդորել կողմերին մնալ իրավական դաշտում և ուսանողներին չներքաշել անկանխատեսելի գործընթացների մեջ:
ՈՒԳԸ խորհրդի անդամ Հրաչյա Հովհաննիսյան Հանդիսանալով ՇՊՀ ուսանող, ով մտահոգված է վերջին ժամանակներում տեղի ունեցող իրադարձություններով, որոնք նպատակաուղղված են մեր ԲՈՒՀ-ը հեղինակազրկելուն, կոչ եմ անում ուսանողներին չտրվել ամբիցիաներին և բնականոն կերպով հաճախել դասընթացներին՝ կրթական ընթացքը ապահովելու համար: Սույն խնդիրը, որը առաջացել է ԲՈՒՀ-ի և հեռացված դասախոսների միջև հանդիսանում են աշխատանքային հարաբերություններ, հետևաբար դրանք պետք է լուծվեն համապատասխան հարթակում՝ այն է օրենսդրական: Ուսանողների ներգրավումը կարելի է դիտարկել, որպես նպատակաուղղված գործողություններ ԲՈՒՀ-ը հեղինակազրկելու համար: Ես հավաստիացած եմ, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը պատրաստ է գնալ բանակցությունների և պատրաստ է նաև բազմակողմանի հանդիպում քննարկումների՝ ներգրավելով նաև կրթության նախարարության ներկայացուցիչների: Սակայն, պետք է հիշենք, որ ամենակարևորը ուսումնառության բնականոն ընթացքի ապահովմն է և զերծ մնանք ոչ սեփական ամբիցիաներին տրվելուց: Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նելլի Ղազարյան Ես որպես ուսանող չէի ցանկանա, որ համալսարանում ուսումնական պրոցեսը խաթարվեր: Ինձ համար շատ կարևոր է ուսումնական գործընթացի բնականոն ընթացքի ապահովումը: Հույս ունեմ, որ ԲՈՒՀ-ում առկա խնդիրները շուտով կստանան իրենց լուծումները: Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սուսաննա Խոցանյան Որպես բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ներկայացնող անձ՝ նախագահ, հայտնում եմ իմ դիրքորոշումը ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՇՊՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որի պատասխանատուն կարծում եմ հենց ուսանողներս ենք և խելամիտ չեմ համարում անձի հրաժարականը պահանջելով հարցի լուծումը ստանալ ամբողջ համակարգի համար։ Ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում եմ բացառապես իրավական դաշտում: