Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Շիրակ» - «Գանձասար-Կապան». պահանջվում է միմիայն հաղթանակ (տեսանյութ)

Սպորտ
a1shirak-gandzasar

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կկայանա 28-րդ տուրի վերջին հանդիպումը: Մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ կընդունի Կապանի «Գանձասար-Կապանին», որը «Ալաշկերտի» հետ միասին հավակնում է չեմպիոնի կոչմանը: Այնպես որ, այս խաղում կողմերին ձեռք է տալիս միմիայն հաղթանակը: Հանդիպումը կկայանա Գյումրիի քաղաքային մարզադաշտում, ժամը 17:00-ին: Հայ ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: