Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի փոքր համբերություն Ժիրայր Սեֆիլյանին». Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
erablur

Շուշիի ազատագրման օրը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին կոչ է անում մի փոքր էլ համբերել։ «Ուզում եմ շնորհավորել Ժիրայր Սեֆիլյանին այս տարեդարձի առթիվ, բնականաբար նոր Հայաստանում չեն լինելու քաղբանտարկյալներ։ Սեֆլյանը շուտափույթ պետք է ազատ արձակվի, բայց մենք չենք կարող ուղղակի բացել դռները, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Մի փոքր էլ համբերություն եմ մաղթում Ժիրայր Սեֆիլյանին»,- ասաց Արարատ Միրզոյանը։ Այսօր Եռաբլուրում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում, Արցախի պատերազմում և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը ավեկացրեց, որ մայիսը հաղթանակների ամիս է։ «Այսպես է ստացվել պատմականորեն, որ մայիսը լինի մեր ազգի համար մի ամբողջ հաղթանակների շարք։ Խորհրդանշական է, որ համաժողովրդական շարժումը ևս մայիսին է»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամներ գտնվում են Արցախում։ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ  մասնակցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ իրականացվող միջոցառումների ծրագրին՝ ծաղիկներ դնելով  Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: