Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այո, պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները. Ա. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
wa-tNJcvq1g

ԱԺ հատուկ նիստին այսօր սկսվեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության 2-րդ փուլով քննարկմանը ելույթ ունենալու համար հերթագրվեց հինգ պատգամավոր։ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ ՀՀկ-ն դառնում է ընդդիմություն։ Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշեց, որ, այո, պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները. «Այդ թվում չմոռանանք, որ մի քաղաքական վտարանդի ունենք, նրան էլ շտապ պետք է վերադարձնենք երկիր»։ Նա ակնարկում էր Վանո Սիրադեղյանին։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունների գործողությունների արդյունքում ոտնատակ արվեց քաղաքացին. "Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարողը պարտվում է։ Նոր իշխանության վստահության ժամացույցն է սկսելու գործել այսօրվա քվեարկությունից հետո։ Հին կուռքերը նորերով չենք փոխարինելու, մեզ պետք են տեսանելի, շոշափելի փոփոխություններ, նաեւ` մեր մտքերում։ Ամեն մեկս այդ փոփոխությունը պետք է սկսի իրենից։ Սա է ճանապարհը, պետք է տեղի ունենան արժեքների ու մտածողության փոփոխություն ու այս դրական էներգիայի կապիտալիզացիա։ Փոփոխությունների ժամանակն իսկապես եկել է։ Մենք քվեարկելու ենք հանուն այն փոփոխությունների, որոնք արդեն անխուսափելի են»: Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը իր ելույթի ժամանակ լուսանկարներ էր բերել, որոնք պատկերում էին Հանրապետության հրապարակում հավաքված խիտ բազմությունը։ Այնուհետեւ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի լուսանկարը` նշելով. «Սա այդ ժողովրդի վարչապետն է։ Կոչ եմ անում` դուրս չմնալ համազգային զարթոնքից ու մաս կազմել նրան»։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հավելելով Լենա Նազարյանի ելույթը, նշեց. «Այո, աշխարհը զարմացավ ՀՀ պահվածքով, կեցվածքով, նաեւ` իշխանությունների, իրավապահ համակարգի պահվածքով, որ չմիջամտեց ցույցերին ու զերծ պահեց տարբեր սադրանքներից»։