A
A
40 դատապարտյալ միացել է Գարեգին Չուքասզյանի կոչին
«Արմավիր» ՔԿՀ-ի 40 դատապարտյալներ միացել են «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի կոչին: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց դատապարտյալներից մեկը: Հիշեցնենք, որ Գարեգին Չուքասզյանն արդեն 14 օր է անժամկետ հացադուլի մեջ է՝ բարձրաձայնելով՝ օր առաջ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի մասին: «Նրանք այս համակարգի, ռեժիմի զոհն են»,- ասաց կոչին միացած դատապարտյալը: Անազատության մեջ գտնվողներին նաեւ մեկ այլ հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո համաներում կհայտարարի: «Մենք եւս անարդար դատական համակարգի զոհն ենք»,- հավաստիացրեց «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալը: