Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու տարբեր հայտարարություն՝  Գ. Չուքասզյանի առողջական վիճակի վերաբերյալ

Քաղաքականություն
chugaszyan-470x265

Երկու տարի ընդհատակում գտնված  եւ 2018թ.  ապրիլի 24-ին կալանավորված «Հիմնադիր Խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանն արդեն 13 օր է անժամկետ հացադուլի մեջ է:  Գարեգին Չուքասզյանի  փաստաբան  Տիգրան Եգորյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ապրիլի 24-ից «Հիմնադիր Խորհրդարանի» նախագահը հացադուլ է հայտարարել: Չնայած փաստաբանի պնդմանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ պարոն Չուքասզյանի հացադուլ հայտարարելու օրն իրենց մոտ ֆիքսվել է ապրիլի 29-ից. «առողջական խիստ  խնդիրներ չունի: Նա սահմանված կարգով գտնվում է առանձին խցում: Առողջական վիճակը նորմալ է, բժիշկներն ինտենսիվորեն այցելում են նրան»: Փաստաբան Տիգրան Եգորյանը երեկ իր ֆեսբուքյան էջում գրառում էր կատարել՝ Գարեգին Չուքասզյանի առողջական խնդիրների վերաբերյալ. «Նա խիստ հյուծված է, ինչի վրա նաև մեծ ազդեցություն են ունեցել մինչև կալանավորվելը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ընդհատակում գտնվելու անբարենպաստ պայմանները, ինչով և պայմանավորված նրա առողջությանը սպառնացող վտանգն էլ ավելի մեծ է գնահատվում»: Գարեգին Չուգասզյանը հետապնդվում էր  դեռևս 2015թ. ապրիլին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպպելու նախապատրաստման մեջ: Իսկ  2018 թ  նա դուրս եկավ ընդհատակից եւ ապրիլի 23-ին մասնակցեց Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին: