Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծամասնությունը եղել է կամ 10 հազար բաժանող, կամ վերցնող. Կարեն Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Karen-Qocharyan

Եթե Նիկոլ Փաշինյանին անվտանգության աշխատակիցներ են տվել, հասկանալի է, որ նա ընտրվելու է վարչապետ։ Սակայն խաղը սկսելու է դրանից հետո։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ «Ունենալ օրենսդիր մարմնում ընդդիմադիր մեծամասնություն, չեմ կարծում, որ դա ամենահաճելի աշխատանքային պրոցեսն է լինելու»։ Կարեն Քոչարյանը նաև ոչ հաճելի երևույթ համարեց արտահերթ ընտրությունները։ «Բայց, եթե կա քաղաքական ճգնաժամ և այն այլ կերպ չի լուծվում, դրա համար պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Բայց կան շատ կարևոր նյուանսներ։ Դա ընտրազանգվածի մտածողության փոփոխությունն է։ Հրապարակում կանգնածների գոնե մեծամասնությունը 1 տարի առաջ եղել են 10 հազար դրամ կամ բաժանողները կամ վերցնողները։ Եվ մեծ հարց է, եթե վաղը լինի ընտրություն, այդ մարդիկ կվերցնե՞ն այդ 10 հազար դրամները, թե՞՝ ոչ»։ Քաղտեխնոլոգի կարծիքով Հայաստանին պետք են ոչ թե մարդ-կուսակցություններ, այլ գաղափարական, համակարգային կուսակցություններ, և եթե մենք չգնանք քաղաքական դաշտի համակարգայնացման, մի քանի տարի հետո  ունենալու ենք նույնը, ինչն ունեցանք 90-ականների վերջին, ղարաբաղյան շարժումից հետո։ «Պարույր Հայրիկյանի սինդրոմից մեր քաղաքական դաշտը պետք է դուրս գա։ Ամեն ինչ ես եմ արել, ես եմ ասել, որ նախագահ է պետք, ես եմ ասել, որ Սահմանադրություն է պետք, ես եմ արել հեղափոխությունը։ Հենց այստեղից դուրս չեկանք, մի քանի տարի հետո մենք գալու ենք նույն հանգրվանին»։ Կարեն Քոչարյանի պնդմամբ՝ կուսակցությունները պետք է միավորվեն գաղափարների շուրջ։ Չմիավորվելու դեպքում կլինեն խնդիրներ։