Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավորները հայտնի են

Հասարակություն
jirayr-sef1

 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով Վերաքննիչ դատարանի դատավորները հայտնի են:  Գործը  մակագրվել է Ռուզաննա Բարսեղյանին, Մխիթար Պապոյանին եւ Մանուշակ Պետրոսյանին:  Նիստի օրը սակայն դեռ հայտնի չէ:     Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին եւ գործով անցնող մյուս անձանց դատապարտել էր 2-ից մինչեւ 10.5 տարվա ազատազրկման: Ամենախիստ պատիժը ստացավ Ժիրայր Սեֆիլյանը՝  մեղավոր ճանաչվելով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, ինչպես նաեւ ռազմավարական շենքեր- շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Պաշտպանական կողմը 51 թերթից բաղկացած դատավճիռը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո հայտարարել էր, որ դատավճռի բովանդակությունը նույնն է, ինչ մեղադրական եզրակացությունը: