Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն կփորձի խանգարել Նիկոլ Փաշինյանի ծրագրերին, սակայն Փաշինյանը կարող է ԱԺ չգալով` երկրում աուրա փոխել» (տեսանյութ)

Քաղաքականություն
UndkcfG1vV0

ԱԺ ճեպազրույցներին այսօր Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նշեց. «Անձերի դեմ պայքարով բան չի փոխվելու, այլ միայն համակարգային պայքար։ Այդպես էլ եղավ շարժման արդյունքում ու դրա համար հենց այդ օրվանից սկսած մենք եղանք փողոցում։ Մինչ այդ մենք ունեցել ենք մեր դերակատարումը ու դրա մասին չեմ ուզում խոսել»:

Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, մենք առաջ ենք անցել բոլորից` Ուկրաինայի, Վրաստանի հեղափոխություններից. «Մենք պետք է ավելին անենք, քան կարողացել են անել մեր հարեւան երկրները։ Այսինքն, մենք մտնում ենք ավելի բարդ փուլ։ Շարժման հաղթանակի ամբողջ կրեդիտը Նիկոլ Փաշինյանինն է, ու նա պետք է լինի վարչապետը` ով նախաձեռնել է, իրականացրել է, նա էլ պետք է ստանձնի պատասխանատվությունը»։

https://youtu.be/UndkcfG1vV0

Հարցին` արդյո՞ք Էդմոն Մարուքյանն ու իր ղեկավարած ուժը չունի մեղավորության զգացում, որ մենակ թողեց Նիկոլ Փաշինյանին շարժման սկզբում, նա ասաց. «Տպավորություն է, որ ամեն կերպ փորձում են մեր մեջ տարաձայնություններ փնտրել։ Մենք ինչ պայմանավորվել ենք Նիկոլ Փաշինյանի հետ, արժանապատվորեն պահել ենք, ու հիմա Նիկոլ Փաշինյանին տեսնելով` մենք գրկախառնվում ենք։ Ես որեւէ մեղավորություն չեմ զգում, քանի որ ամեն մեկն իր գաղափարներով է առաջնորդվել, ու սխալ է ներկայացնել, թե որեւէ մեկին միայնակ ենք թողել։

Մենք Նիկոլ Փաշինյանի հետ բաներ ենք պայմանավորված եղել, արել ենք, օրինակ` բռնության դեպքում մենք նրա կողքին ենք լինելու, բերման ենթարկվածների դեպքում այդ օրերի բեռը մենք ենք վերցրել մեզ վրա ու ուղղորդել։ Ոչ մենք ենք խեղճ, ոչ էլ մեր գործընկերները, այսինքն` ինչ արել ենք, արել ենք համաձայնեցված։ Նման քննարկումներն այլեւս արդիական չեն։ Հազարավոր մարդիկ չեն հավատացել շարժման Հաղթանակին, չեն պատկերացրել։ Ես գիտեի` ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, սակայն չգիտեի` ինչ է անելու իշխանությունը։ Ինչ վերաբերում է մեր վարկանիշին, ապա այն բարձրացել է` եւ ԼՀԿ, եւ դաշինքի։ Կարող եք հարցում անել»։

https://youtu.be/wxfRDkxJyew

Անձամբ իրեն Էդմոն Մարուքյանը առաջիկա Կառավարությունում տեսնում է կրկին ԱԺ-ում. «Ելքը իշխանական է լինելու, ու մենք օժանդակելու ենք կառավարությանը ու լինելու ենք Նիկոլ Փաշինյանի թիկունքը։ Նրա` կառավարության ծրագրի մասին տեղեկություն չունեմ, սակայն վստահ եմ, որ ՀՀԿ-ն կհաստատի նրա ծրագիրը, քանի որ քաղաքական իրողություններն այլ են. եթե չհաստատի ծրագիրը, ապա իմաստը որն է, որ կողմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ ՀՀԿ-ն` որպես ընդդիմություն, առաջիկայում կփորձի խանգարել Նիկոլ Փաշինյանի ծրագրերին, սակայն Փաշինյանը կարող է ԱԺ չգալով` երկրում աուրա փոխել ու բանակցությունների միջոցով հասնել իր նպատակներին։ Կարող է ձեւավորել գործադիր ու մարզային իշխանություն ու տնտեսական լուրջ ուղերձներ հղել, շարժվել առաջ»: