Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ում «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել (տեսանյութ)

Քաղաքականություն
C72A74F6-5DA9-4F1E-8A48-1139961AE534_w1023_r1_s

«Նա մեր ցարը չէ» կարգախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ երեկվանից ամբողջ Ռուսաստանով մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից, որը  վկայակոչում է «ОВД-Инфо» պորտալը։ Երեկ Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինսկայա հրապարակից, բերման է ենթարկվել նաև ցույցերի կազմակերպիչ, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Բերման ենթարկվածների թիվը մեծ է հատկապես Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Հիշեցնենք՝ որ մայիսի 5-ից  Ռուսաստանով մեկ բողոքի ակցիաներ են անցկացվում Վլադիմիր Պուտինի դեմ: Երկու օրից՝ մայիսի 7-ին, նա նորից, արդեն չորրորդ անգամ ստանձնելու է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: