Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրազեկում՝ բուժտեխնիկայի և բժշկական մեթոդների գովազդների մասին

Պաշտոնական
aroxj

Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում են գտել բուժտեխնիկայի և բժշկական մեթոդների վերաբերյալ գովազդները: ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը ՀՀ քաղաքացիներին հորդորում է մարդու առողջության պահպանման և առողջությունը չվնասելու համար գովազդով ներկայացվող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին դիմել միայն այն դեպքում, եթե առկա են օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Սպառողները պետք է ուշադրություն դարձնեն, թե արդյոք գովազդի վրա նշված է գովազդ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը, գովազդի վրա նշված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարն ու տրամադրման ամսաթիվը: Հավելենք նաև, որ բուժական մեթոդների գովազդի ժամանակ արգելվում են պատկերել և (կամ) հեռարձակել տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց պնդումները կամ կարծիքները բուժման ընթացքի կամ արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ, բուժական մեթոդների գովազդման դեպքում չեն հրապարակվում բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:                                       Առողջապահական տեսչական մարմինը հորդորում է մեծ զգոնություն ցուցաբերել ՀՀ-ում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի  բուժաշխատողների   մասնագիտական կարճաժամկետ գործունեություններից օգտվելիս: ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնին հարցեր ուղղելու համար զանգահարել 010-65-05-53 հեռախոսահամարով:   ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմին