Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կլանը, մաֆիան  պետական ապարատի միջոցով կարելի է 2 օրում վերացնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli-3

Թավշյա հեղափոխությունը բացարձակ լեգիտիմ է: Այս շարժման որակը շատ բարձր է, ասում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «3 նախագահների կառավարման տարիները՝ արտագաղթի, կողոպուտի  տարիներ էին:  Հիմա Հայաստանը զարգացման այլ փուլ է տեղափոխվում:  Մենք շուռ ենք գալիս դեպի երկրի ներս: Մնում է , որ երկրի զարգացման կողմնորոշիչները ճիշտ ուղղորդեն»: Կլան, մաֆիա պետական ապարատի միջոցով կարելի է 2 օրում վերացնել, համոզված է Լեւոն Շիրինյանը: Այն, որ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց, թե վենդետա չի լինելու, բավարար չէ հասկանալու համար, թե ինչ քաղաքականություն է նա հետագայում վարելու, ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ «ՀՀԿ-ն առաջիկայում կմտնի խրամատային պայքարի մեջ: Երկու կողմերը կփորձեն միմյանցից դիրքեր պոկել՝  առաջիկա արտահերթ ընտրությունների համար»: