Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդները մեծերին դաս տվեցին. հոգեբան (տեսանյութ)

Հասարակություն
samvel-xudoyan

Հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանը հատուկ հոգեբանական տեխնոլոգիաներ չի օգտագործել՝ մարդկանց իր հետևից տանելու համար։ Ըստ հոգեբանի սա այն դեպքն էր, երբ շարժումը առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հայացքներն ու ժողովրդի պահանջը նույնն է։ «Ոչ մի առանձնահատուկ բան Նիկոլ Փաշինյանը չի արել, որը կա հոգեբանության մեջ։ Մաքուր, անկեղծ խոսք էր, հենց այդ անկեղծությունը գրավեց մարդկանց»,- ասաց Սամվել Խուդոյանը։ Նա նաև ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանը իր հետևից տարավ երիտասարդներին և դա ամենաճիշտ քայլն էր։ «Քանի որ շեշտը դրված էր երիտասարդների վրա, այդ ուսապարկը դրան է ուղղված, երիտասարդության ընտրելը շատ ճիշտ է, նրանք ավելի հեղափոխական են։ Մեծերը չէին էլ հավատում, որ նման բան կարող է լինել։ Երիտասարդները մեծերին դաս տվեցին»,- ասաց հոգեբանը։ Ըստ Սամվել Խուդոյանի՝ առաջին իսկ օրերից կարևոր ազդեցություն թողեց մարդկանց վրա Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ամեն ինչ պետք է լինի խաղաղ և ոչ բռնի պայքարի շրջանակներում։ «Խաղաղ խաղաղ խաղաղ,անընդհատ դա էր շեշտվում, քանի որ խաղաղի դեմ բան չկա, չեն կարող դիմակայել։ Կարևոր բառակապակցություն էր նաև «Քայլ արա»-ն։ Այն ստիպեց մարդկանց իրոք քայլ անել և փոխել իրավիճակը»,- նշեց հոգեբանը։