Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ն ինքնապաշտպանվելու բնազդ  չունեցավ» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli-2

Մեծ բարեբախտություն էր, որ ՀՀԿ-ն  կամազուրկ մարդկանց կազմակերոպություն էր,  ճորտատիրական էր: Նրանք ոչ միայն Հայաստանը չէին կարողանում պաշտպանել վտանգներից, այլ, երբ գործը հասավ իրենց անձին, պարզվեց, որ ինքնապաշտպանվելու բնազդ  չունեցան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Նրանք պատերազմ, հարձակում էին հրահրում Հայաստանի վրա: Ոմանք  ցածր մակարդակի քաղաքական գործիչներ էին եւ չկարողացան դիմադրություն ցույց տալ: Մենք արդյունքում շահեցինք: Նրանք դրածոներ են: ՀՀԿ-ն տապալվեց։ Այն երկիրը, որտեղ կարելի է ժողովրդավար հեղափոխություն կազմակերպել, ապա նրա հետ կարելի է գործընկերային հարաբերություններ ունենալ, վստահեցնում է Ազատ Արշակյանը: Այդքան երկար սպասված հանրապետականի հեռացումը տեղի է ունենում մեր աչքի առջեւ, բայց դեռ ճանապարհ կա անցնելու, ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Չունենանք այնպիսի մի իրավիճակ, որում հայտնվեց ժողովուրդը Ղարաբաղյան շարժումից հետո: Երբ իր ուսերի վրա բերեց իշխանությանը եւ նրանք  դրժեցին այն արժեքները, որոնց  հիմքով եկան իշխանության»: