Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց ՍԴ դատավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
qvearkutyun_1

ԱԺ նիստն այսօր կարճ տեւեց։ Խորհրդարանը միայն քվեարկեց նախորդ օրը քննարկված նախագծերը։  «Ծառուկյան» խմբակցությունից հայտարարեցին, որ չեն մասնակցելու այսօր անցկացվող ՍԴ անդամի` թափուր տեղի փակ, գաղտնի քվեարկությանը։ ՀՀ նախագահն այդ պաշտոնի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Քվեարկությանը չմասնակցեց նաեւ Ելքը։ Փակ, գաղտնի քվեարկությունը տեւեց 40 րոպե։ Մոտ 20 րոպեից ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց ընտրության արդյունքները, ըստ որոնց` մասնակցել է 54 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 51-ը, 3-ը` դեմ։ Անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Քվեարկությանը մասնակցեց ՀՅԴ խմբակցության 3 պատգամավոր եւ չի բացառվում, որ հենց նրանք էլ դեմ քվեարկած պատգամավորներն էին։