Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Վարդանյանը կզբաղվի «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
axvan-1

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վայր դրեց պատգամավորական մանդատը. «Ես ասել էի, որ խղճով ու հավատամքով պետք է առաջնորդվեմ, ինչն արել ու մանդատս վայր եմ դրել»,- ասաց Աղվան Վարդանյանը: Նա այդ քայլին գնաց, քանի որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնում պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, մինչդեռ Աղվան Վարդանյանն իր ելույթում հայտարարեց, որ դեմ է գնում կուսակցության որոշմանը, չի մասնակցի քվեարկությանը: Աղվան Վարդանյանն այսօր պարզաբանել է, թե ինչով է զբաղվելու. «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»: