Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականները հրաժարվում են անդամակցությունից եւ դա շղթայական ռեակցիա է ունենալու (տեսանյութ)

Քաղաքականություն
6167465907686735872_o

  Հանրապետական   այն պատգամավորները, ովքեր իրենց ձայնը կտան  վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին,  հնարավորություն կունենան հաջորդ ընտրությունների  ժամանակ  խորհրդարանում հայտնվել.  «Իրենց ռեաբիլիտացիան սա պետք է լինի: Այդ մարդկանց խումբը կարող է ստեղծել նաեւ իր կուսակցությունը: Տեսեք Ֆելիքս Ցոլակյանի մասին են խոսում: Հանրապետական մարդ է, բայց ազնիվ անցյալ է ունեցել»,- ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանը:   Քաղաքագետները վստահեցնում են՝ Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ սկսել են  հրաժարվել անդամակցությունից եւ դա շղթայական ռեակցիա է ունենալու. «Շատ շատերը, որ  այս կամ այլ ոլորտում ինչ- որ հեղինակություն  ունեն, դուրս են գալիս կուսակցությունից եւ միանում են շարժմանը իրենք լրացուցիչ լծակ են, լրացուցիչ ճնշման միավոր են , որոնց միջոցով կարելի է ուժեղացնել նաեւ ճնշումը Հանրապետական խմբակցության վրա  եւ ստանալ անհրաժեշտ արդյունքը»: https://youtu.be/3K5f93YoeD8      Բանախոսները Նիկոլ Փաշինյանի համար ձայներ ապահովելու  այլ տարբերակ են առաջարկում:  Գնալ եւ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներին ներկայացնել ժողովրդի կամքը: «Շատ շատերը գտնվում են եզրային իրավիճակի մեջ, մի փոքր էլ օրինական ճնշումը լրիվ օրինական է, որեւէ մեկը կոչ չի անում գլուխ ջարդելու, բայց  ընտրված պատգամավորն էլ պարտավոր է լսելու իր ընտրողի ձայնը:  Չեն ուզում ամբողջ ժողովրդի ձայնը լսեն, թող իրենց ընտրատեղամասինը լսեն»,- ասում է Արա Պապյանը:    Ըստ նրա՝  մայիսի  8-ի ԱԺ հատուկ նիստում էլ չընտրվեց վարչապետ, ապա  50 օր շարունակվելու է  ճգնաժամային իրավիճակը: «Բոլոր նրանք ովքեր երկրի եւ  անվտանգության մասին են մտածում, պետք է շահագրգռված լինեն հնարավորինս արագ հանգուցալուծելու սա» :    Բանախոսները չեն բացառում նաեւ, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ի ընտրությանը ներկայացնի իր թեկնածուին, ինչն ավելի կսրի իրավիճակը: