A
A
«Սխալի չափն այնքան է, որ իշխանությունը չի կարող շարունակել պաշտոնավարել» (տեսանյութ)
«Մենք կանգնած ենք ջրբաժանի եզրին, եթե այսօր սխալվենք, 10-ից 15 տարի հետ ենք շպրտվելու»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ պահի լրջությունը պետք է հասկանալ եւ սխալի չափն այնքան է, որ իշխանությունը չի կարող շարունակել պաշտոնավարել: Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը ճիշտ պահին միացել է համաժողովրդական շարժմանը եւ միաձայն իրենց ձայնը տալու են ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: