Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Վարդանյանի հայտարարությունը խմբակցության համար անակնկալ էր. Ա. Ռուստամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-rostomyan

«Աղվան Վարդանյանի հայտարարությունը խմբակցության համար անակնկալ էր: Նրա կատարած քայլը ՀՅԴ-ի ավանդույթներին դեմ էր: Մենք որոշել ենք եւ քվեարկելու ենք Նիկոլ Փաշինյանի օգտին»,- իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Քիչ ուշ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց. Հաղորդագրություն ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում  ԱԺ  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն  պահանջում է Աղվան  Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին