Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսներին տղա եք կանչո՞ւմ,  չեմ հասկանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանին մտահոգում է այն հանգամանքը, որ այս իրավիճակին խառնվել է  Ռուսաստանի Դաշնությունը: «Դուք ռուսներին տղա եք կանչո՞ւմ,  չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում ասել:  Նիկոլը հակառուս է, ռուսներ դրա վրա ուշադրություն դարձրեք:  Դուք դրանով նպաստում եք, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ լինե՞ն, դա է ձեր հայրենասիրությո՞ւնը, թե՞ մտածում եք այդ ձեւով են հայրենասիրություն խաղաղացնում:  Դուք ուզում ետ կանչեք, ասեք,  նայեք այստեղ մարդիկ կան, որ ձեզ դեմ են, պայքարեք նրանց դեմ, մենք չենք կարում»,- ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը    Նա երկրորդ հանգամանքը համարեց այն, որ Սերժ Սագսյանը ընդունել է, որ ինքը սխալվել է եւ Նիկոլը ճիշտ է:  «Ոչ- ոք չի ցանականում, որ արյուն թափվի:  Կամ դուք պետք է ձեր մեջ ուժ գտնեք ծեծելու այս ժողովրդին, մեզ, տանեք բանտերը, ոնց սովորաբար արել եք:  Կոչ եմ անում այս անգամ մի արեք, ոչ ոք չի պատրաստվում ձեզ հետապնդել»,- կոչ արեց Արարատ Զուրաբյանը: Նրա խոսքերով՝  եթե հանրապետականները  իշխանություն են ուզում,  ապա  «ժողովուրդը վարելով գալիս է»: