Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտածեք էս երկրի մասին ձեր քվեարկության կոճակը սեղմելուց. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled7

 «Ես բոլորիդ աչքերի մեջ անկեղծ եմ նայել, որևէ մեկիդ չեմ ստել, ում մասին ինչ մտածել եմ, ուղիղ եմ ասել՝ ներառյալ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանին»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝  ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ դարձյալ փորձ չի արվում ելքեր գտնել. «Մենք պարփակվել ենք այս դահլիճում, ուզում ենք ելքը գտնել այս դահլիճում՝ մոռանալով, որ ելք կա նաև փողոցում՝ 100 հազարավոր մարդիկ հավաքվել են փողոցում: Այսօրվա իրավիճակը խախտված ընտրությունների  հետևանք է»: Արամ Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ամենից շատն է տալիս ամբողջ աշխարհի հայությունը. «Հետևաբար ինքն է էն գարանտը, որ կարող է արդար ընտրություն անցկացնել: Ինքն է հանել էս ժողովրդին՝ մտածե՞լ եք էդ մասին: Խոսում ենք աշխարհաքաղաքական բևեռներից, ուղղվածությունից և այլնից: Գուցե հենց դրա համար է, որ ես Նիկոլ Փաշինյանի կողքին չեմ: Բայց խնդիր կա, չէ՞: Եկեք ընդունենք, որ մեր երկրի ամենակարևոր խնդիրը մեր երկրի անկախության խնդիրն է: Ընդունենք, որ մենք լուրջ կախվածություններ ունենք։ Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր ժողովուրդն ուրախանա, թե՞ ոչ: Դուք ի՞նչ եք կարծում՝ եթե այս ժողովուրդը մեկ անգամ էլ պարտվի, մենք՝ այստեղ նստածներս, պիտի քաղաքականությամբ զբաղվե՞նք: Իմաստը ո՞րն է: Արդեն լուծումը միանշանակ զենքի դաշտում է մնալու»: Նա իր զարմանքը հայտնեց Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածուի չափված-ձևված պատասխաններից: «Ես ձեզ խնդրում եմ, հանրապետականներ՝ որպես ձեր նախկին վարչապետ, որպես ձեր նախկին վարչապետի փոքր եղբայր, մտածեք էս երկրի մասին ձեր քվեարկության կոճակը սեղմելուց»: