Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս իշխանությունից ճահճահոտ է գալիս ու արդեն վերածվում էր բնապահպանական աղետի» (տեսանյութ)

Քաղաքականություն
4x3A_5klSyE

ԱԺ հատուկ նիստին այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր արտահերթ ելույթում նշեց, որ այս օրերին իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն ու մերոնքների-ձերոնքների չի բաժանել. «Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։ Յուրաքանչյուրս մեր խղճի մտեք կընտրենք վարչապետ»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ այս շարժումն արժանապատիվ հնավորություն է. «Այս իշխանությունից ճահճահոտ է գալիս ու արդեն վերածվում էր բնապահպանական աղետի, երբ արդեն տիրում էր` մեր դեմ խաղ չկա կարգախոսը։ Ես չեմ ուզում, որ մեր ուսուցիչներին դարձնենք սրբապիղծ, ունենանք ճնճղուկի հոգով բազեներ, մենք չենք ուզում, որ քաղաքացին լինի ընտրակաշառքի առարկա, որի վրա շաբաշի նման չնետեն գումարներ։ Այս իշխանությունը նմանվել է այն մարդուն, որ հետևողական սպանում է իր ծնողին` ժողովրդին։ Գենային, օրգանական աղետ է եղել, մտավորականների փոխարեն մուտանտներ են. ուշադիր եղեք նրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիոն շեղումները։ Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն ձեր կողմից գենետիկորեն ապականված միջավայրում»: