Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանել Փաշինյանի թեկնածությունը․ ՕԵԿ հայտարարություն

Քաղաքականություն
oek-nor

Միացեք և աջակցեք համաժողովրդական շարժմանը ՕԵԿ հայտարարություն Անհանգստացած լինելով վերջին ժամերին ստացվող տեղեկություններով` ՕԵԿ քաղաքական խորհուրդը հայտարարում է իր ամբողջական աջակցությունը ժողովրդային շարժմանը և կոչ է անում իր բոլոր կառույցներին անհապաղ միանալ այս րոպեներին Հանրապետության հրապարակում հավաքված մեր հայրենակիցներին: Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին` անվերապահորեն աջակցել ժողովրդական շարժմանը և ապահովել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում: Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին` սահմանադրության և օրենքներով նախատեսված կարգով նախաձեռնել հրատապ օրենսդրական փոփոխություններ, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը, կատարել այլ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և նախաձեռնել արդար ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կապահովի Հայաստանի ազատ ու բարեկեցիկ զարգացումը: Շնորհավորում ենք հայ ժողովրդին մայիսի 1-ի և այս զարթոնքի առիթով: ՕԵԿ  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ