Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետության համար մտահոգ պատգամավորները կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին .Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-14

Այսօր տեղի ունենա «Ելք» դաշինքի հանդիպումները ԱԺ բոլոր ֆրակցիաների հետ։ ԱԺ միջանցում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Հարցին, թե ինչպես կքվեարկի «Հանրապետական» կուսակցությունը, պատգամավորը նշեց. «Ես վստահ եմ, որ մեր պետության համար պետականամետ, պետականության համար մտահոգ և պետության նորմալ գործունեության համար մտահոգ բոլոր պատգամավորները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ես վստահ եմ, որ խնդիրներ չենք ունենալու»։ Նա նաև ավելացրեց, որ նոր Կառավարությունը ընտրական օրենսգրքում առաջնահերթ փոփոխություններն է իրականացնելու։ «Ձևավորվող կառավարությունը, որի մասին խոսվում է, ժամանակավոր է,  և նրա հիմնական առաքելությունը լինելու է որոշակի օրենդսրական կարգավորումներիրց հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը»,- ասաց նա։ Հիշեցմանը, որ ինքն իր ֆեյսբուքի էջում գրել էր ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին ՊՆ նախարար նշանակելու մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես շարունակում եմ Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարարի պաշտոնում: Մինչեւ այդ գրառումը ես հանդիպում ունեցել եմ Դավիթ Տոնոյանի հետ»: Հարցին, թե արտահերթ ընտրությունների գնալու են «Ելք»-ի հե՞տ, նա պատասխանեց. «Շտապում եք այդ հարցադրումն անելիս»: