Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան» դաշինքը նախապայմաններ չի թելադրում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled1-14

 ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Մեր որոշումն է՝ սատարել ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:» Պատգամավորը նշեց, որ իրենք «Ելք» խմբակցության հետ համագործակցության ժամանակ նախապայմաններ չեն առաջադրել:  «Որևէ համագործակցության ժամանակ «Ծառուկյան» դաշինքը նախապայմաններ չի թելադրում: Մենք վստահ ենք մի բանում, որ այս համակարգը, որ տարիներ շարունակ արմատավորվել է մեր երկրում, այս «մեր դեմ խաղ չկա»-ի համակարգը, որ «բոլոր ճանապարհները պիտի անցնեն Մելիք Ադամյան փողոցով», համատեղ ուժերով ջարդելու իսկապես արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել, և պետք է առանց որևէ նախապայմանների, առանց ուլտիմատումների միավորել մեր բոլոր ուժերը, միավորել հանդուրժողականության մթնոլորտում, միավորել ոչ թե վհուկների որս հայտարարելով, ոչ թե իրականությունը սև ու սպիտակի բաժանելով, այլ միավորել իսկապես երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,- ասաց նա։