Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ-ն կդիմի ԿԳՆ, եթե Փաշինյանը դիպլոմ ցանկանա

Քաղաքականություն
timthumb.php_1

Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք էին նախաձեռնել, ուսանողները դիմելով համալսարանի ղեկավարությանը պահաջում էին ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին բակալավրի դիպլոմ հանձնել։ Նրանց ակցիան այսօր արձագանք է ստացել: Հիշեցնենք, որ պատգամավորը ուսումառության հինգերորդ տարում հեռացվել է համալսարանից՝ դասերից բացակայելու պատճառաբանությամբ։ ԵՊՀ հայտարարությունը Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:  Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից: