Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զատուլինը հանդիպելու է Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
zatulin

Ես Ռիժկովին դաս չեմ տա, -ասում է Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, երբ նրան հարց  է տրվում  վերջինիս հայտարարությունների մասին։ «Этот дурачок никогда не станет премьер-министром», -  ասել էր Ռիժկովը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Զատուլինն ասել է, որ ինքը Փաշինյանին այդպես չի անվանել, եւ բացի այդ նախատեսում է հանդիպել նրա  հետ։ Մի սպասեք, որ ես հիմա կասեմ, թե   Փաշինյանի, կամ Կարապետյանի կողմ եմ, ես ունեմ իմ կարծիքը,- ասաց նա ։ Ըստ նրա՝ ինքը չի ցանկանում կրքերը թեժացնել, բայց  Ռուսաստանը կողմ է, որ խնդիրը հանգուցալուծվի խորհրդարանի պատերի ներսում։ «Ռուսաստանը շատ ուշադիր հետևելու է դրան: Եվ ես վստահ չեմ, բայց, եթե ինչ-որ մեկը, կարևոր չէ թե ով, փորձի ուժով այդ գործընթացը փոխել, Ռուսաստանը միանշանակորեն չի ճանաչի դա: Մենք ստիպված կլինենք անցնել դե ֆակտո հարաբերությունների»,- ասաց նա։