Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԷՑ-ՆԵՐԻ «ԴԱՏԱՎՃԻՌԸ» ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է...

Տնտեսություն

Այսօր վավերացվեց Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքը: ՀՀ կառավարությունը եւ MIDLAND RESOURCES HOLDING LTD ընկերությունը կնքեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Բաժնետոմսերի գնման պայմանագիրը»: Հիշյալ ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցման մրցույթում: ՀՀ կառավարության կողմից պայմանագիրը ստորագրեցին Էներգետիկայի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի, պետական գույքի կառավարման եւ արդարադատության նախարարները:
Ի դեպ, ՀՀ կառավարությունը շատ արագ վավերացրեց այս գործարքը` կարծես վախենալով,որ անգլիական ընկերությունը վերջին պահին կհրաժարվի գնել մեր ԲԷՑ-երը: Հայկական կողմը վստահեցնում է, որ սակագնային եւ այլ անակնկալ փոփոխություններ չեն սպասվում, չնայած նման հապճեպությունն արդեն կասկածների տեղիք է տալիս: