Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատական դեպարտամենտի պարզաբանումը՝ «ՀՀԿ-ականները սկսել են հեռանալ Հայաստանից» նյութի վերաբերյալ

Պաշտոնական
datakan-departament

Պարզաբանում՝ «azatutyun.am» էլեկտրոնային լրատվամիջոցով ապրիլի 26-ին հրապարակված «ՀՀԿ-ականները սկսել են հեռանալ Հայաստանից» վերտառությամբ նյութում առկա՝«Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա հատկապես հայտնի է քաղաքական գործերի քննությամբ, իսկ 2010 թվականին էլ հենց այս դատավորը Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել» տեղեկության վերաբերյալ: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ըստ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 2018թ. hունվարի 31-ի հրամանով հաստատված ժամանակացույցի` դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամենամյա հերթական արձակուրդի ժամանակահատված է նշել ապրիլ-մայիս ամիսները: Տեղեկացվում է նաև, որ դատավոր  Մնացական Մարտիրոսյանն այս պահին գտնվում է աշխատանքի մեջ, սակայն 02.05.2018-18.05.2018թթ. գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում: Դատավորների ամենամյա հերթական արձակուրդների ժամանակացույցը տեղակայված է  դատական իշխանության պաշտոնական կայքում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն