Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 29-ից մեր շարժումը նոր թափ է ստանալու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հասարակություն
nikol-12

ԱԺ ԵԼՔ խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր ֆբ-յան էջում հիշեցրեց այսօր վա անելիքները, նշելով, որ այսօր ժամը 15.00-ին ավտոերթը կշարժվի Գյումրի, և ժամը 18.00-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա հանրահավաք։  Ավտոերթը շարժվելու է 15 թաղամասի և նախկին Պաշտպանության նախարարության մոտ ճանապարահատվածից Աշտարակի խճուղում։ Իսկ վաղը ժամը 15.00 -ին Վանաձորի Արցախ պուրակում, իսկ ավտոերթը կշարժվի Ավանի Հարսնաքարի մոտից։ Այսօր և վաղը ժամանակավոր դադարեցվում է խաղաղ անհնազանդության ակցիաները, որպեսզի մարդիկ հանգստանան, ասում է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ  Ապրիլի 29-ից ակցիաները նոր թափով կշարունակվեն, որպեսզի մայիսի 1-ին դե յուրե արձանագրվի թավշյա հեղափոխությունը։