Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կարող ենք մեղադրել միմիայն մեզ». Արսեն Վենգեր

Կարևոր լուրեր Սպորտ
a1arsenal-venger

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ հիասթափված է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Աթլետիկոյի» հետ խաղի արդյունքից: «Պետք չէ ուշադրություն դարձնել վիճակագրությանը: Մենք պետք է նայենք խաղի վրա: Մենք ցույց տվեցինք այնպիսի ֆուտբոլ, որը ցանկանում էինք, սակայն արդյունքը չհամապատասխանեց խաղի ընթացքին: Մեր հոգում նստվածք մնաց: Մենք արդեն այս խաղում կարող էինք ցանկալի արդյունք արձանագրել եզրափակիչ մտնելու համար, սակայն չկարողացանք իրացնել վտանգավոր պահերը եւ, ցավոք, գնդակ ընդունեցինք սեփական դաշտում: «Աթլետիկոն» թեեւ լավ է պաշտպանվում, իսկ դարպասապահը վստահ խաղում, սակայն մենք կարող ենք մեղադրել միմիայն մեզ: Ամբողջ թիմը հիասթափված է եւ ճնշված: Այժմ պետք է հնարավորինս արագ հաղթահարել այս ձախողումը: Միայն դրանից հետո կարող եք մտածել պատասխան խաղի մասին», - հանդիպումից հետո ասել է 68-ամյա ֆրանսիացի մասնագետը: Նշենք, որ «Արսենալը» խաղի 10-րդ րոպեից սկսած թվային առավելություն է ստացել (երկու դեղին քարտով հեռացվել էր «Աթլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն), իսկ 61-ին բացել է հաշիվը, սակայն այդպես էլ չի կարողացել պահպանել առավելությունը եւ բավարարվել է ոչ-ոքի արդյունքով՝ 1:1: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին, Մադրիդում: