Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմական հանդիպում. տեղի ունեցավ Հյուսիսային և Հարավային Կորեաների բանակցությունների առաջին փուլը (տեսանյութ)

Քաղաքականություն
korea

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ինը եւ Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինն այսօր առավոտյան հանդիպել են 2 երկրների սահմանին գտնվող Պհանմունջոմ սահմանակետում եւ միմյանց ձեռք են սեղմել, որից հետո Կիմ Չեն Ինն անցել է սահմանն ու հայտնվել Հարավային Կորեայի տարածքում՝ դառնալով հյուսիսկորեական առաջին ղեկավարը, որ այցելել է Հարավային Կորեա։ Բանակցությունների ընթացքում  Կիմ Չեն Ինը կոչ է արել վերջ դնել հակամարտությանը, իսկ Մուն Չժե Ինը  առաջարկել է  վերականգնել 2 երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը: Բանակցությունները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում: Առավել մանրամասն՝ այստեղ