Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է հանձնարարել իրանցի դատապարտյալներին «Սասնա Ծռերի» բանտախցի դռները բացել.Առավոտ

Քաղաքականություն
nubarashen-nkar

Aravot.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը որոշ մանրամասներ հրապարակեց Նուբարաշենի կալանավայրում տեղի ունեցած նախօրեի միջադեպից: Նրա խոսքով, այդ կալանավայրում պահվում են մոտ 30 ազգությամբ իրանցի բանտարկյալներ, որոնք զբոսանքի ժամանակ շատ անսպասելի բացել են խցերի դռները եւ կոտրատված հայերենով ասել են՝ մենք անարդար ենք այստեղ պահվում եւ ուզում ենք գնանք միանալ ցուցարարներին: Իրանցի կալանավորները բացել են նաեւ «Սասնա Ծռերի» խցերի դռները: Սյուզան Սիմոնյանի խոսքով, «Սասնա Ծռերի» տղաները մի պահ դուրս են եկել բանտախցից, հետո մտել են ներս՝ մտածելով որ հնարավոր է նրանց դեմ սադրանք կարող է լինել. «Նրանք այնքան լուրջ մարդիկ են, որ չեն տրվել այդ ալիքին եւ հակառակն՝ իրենք են սաստել, ասել են գնացեք ներս մտեք, նման բան չպետք է անեք»: Տիկին Սիմոնյանի խոսքով իրանցիները զբոսանքի ժամանակ հսկիչին կարողացել են մի քանի հոգով մեկուսացնել եւ բանալիները խլել. «Բայց ես գիտեմ, որ այդտեղից փախնել հնարավոր չէ, որովհետեւ մի քանի դուռ պետք է բացեն: Եվ չի բացառվում, որ այդ քայլը «Սասնա Ծռերին» վնասելու միտում ունի: Կամ մտածում էին, որ նրանք կտրվեն սադրանքի փախուստի կդիմեն եւ այդ պահին, որպես փախուստի դիմող անձանց, կոչնչացնեին կամ էլ փախուստի դիմելու համար նրանց կրկնակի դատական գործ կբացեին: Եթե որպես քաղբանտարկյալ արդարացվեն, ապա նրանց ազատությունից կզրկեն կարգ խախտելու, փախուստի փորձ անելու համար»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ