Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ մոնոլիտ շենքը 4-րդ աստիանի վթարային է, փլուզվելու է» (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan-ararat

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն «Ծառուկյան» խմբակցությունից վստահեցնում են՝ իրենց համար որոշիչ է լինելու ժողովրդի ձայնը, թե վարչապետի պաշտոնում ում է տեսնում: «ՀՀԿ-ն պետք է հեռանա՝ իր բոլոր մետաստազներով: Դա փաստ է, որեւէ աքսիոմա չկա որեւէ դասագքում գրված, որ ՀՀԿ-ն հավերժ է: Ցանկացած ուժ պետք է ունենա քաղաքական արժանապատվություն: Ի վերջո, տարիներ շարունակ ժողովրդի ձայնը չլսելու արդյունքում էր, որ դեռ Անկախությունից ի վեր վերածվեցին մի մոնստրի՝ կարգախոսով՝ իմ դեմ խաղ չկա”,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:     «Ես շատ հարգում եմ բոլոր հավանական թեկնածուներին, որոնք կարող են լինել վարչապետ, բացի ՀՀԿ ներկայացուցիչներից, այդ թվում՝ եւ Նիկոլ Փաշինյանին, եւ մյուսներին, եթե այդպիսիք կլինեն: Սակայն դեռ Նիկոլ Փաշինյանն ինքը չի ասել, որ վարչապետի թեկնածու է լինելու: Մենք երբեք չենք ընդունի այնպիսի որոշում, որին դեմ կլինի ժողովուրդը»,- նշեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:                  Նիկոլ Փաշինյանի   գլխավորած երթին երեկ միացել էին նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Նրանց թվում էին այն պատգամավորները, որոնք կողմ էին քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը: «Բարոյական իրավունք չունեմ մեղադրելու իմ այն գործընկերներին, որոնց երեւի թե մեսիջներ են ուղարկել, որ դուք եւ ձեր շրջապատը խնդիրներ կունենաք: Մենք պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որ երբեք որեւէ լծակ չօգտագործի սեփական իշխանությունը պահելու համար բարոյական կամ այլ կարգի ճնշումներ գործադրելու այլոց վրա: Մենք պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որ մունետիկներ չուղարկի այս կամ այն պատգամավորի մոտ եւ ասի՝ ինձ չքվեարկեցիր, քո բիզնեսը կամ քո երեխայի բիզնեսը խնդիրներ կունենա: հիմա ես կարող է՝ չընկրկեմ այդ հարակից ճնշումներին, սակայն եկեք որեւէ մեկին չդատենք»,- վստահեցրեց Նաիրա Զոհրաբյանը:             Տիկին Զոհրաբյանը վստահ է՝ երբ ԱԺ-ոմ սկսի քննարկվել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցը, ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ այս դեպքում բազմաթիվ դիֆերամբներ են հնչելու. «Կլինեն մարդիկ, որոնք իրենց երեխաների անունները կդնեն ոչ թե Սերժ, այլ Նիկոլ, մենք այդ պրոցեսը տեսել ենք, այդ ամենի միջով քանի անգամ անցել ենք»:             ՀՀԿ վերջին հայտարարությունը, որտեղ խոսվում է ՀՀԿ ղեկավարի փոփոխության, ինչպես նաեւ՝ առանց նախապայմանների բանացությունների մասին, խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանին ենթադրությունների տեղիք են տալիս, որ շատերը կլքեն կուսակցությունը. «Շատ լավ ճանաչում ենք մարդկանց. համոզված եղեք, որ կգա այդ օրը, կտեսնեք, որ մի մասն ընդհանրապես խուսափում է երեւալ, մի մասը ՀՀ-ում չէ, կլինեն անակնկալ, քանի որ քաղաքական դառը փորձը մեզ ականատես է դարձրել նմանատիպ պրոցեսների. ներկայիս ՀՀԿ-երի մի ստվար հատվախ նախկինում ՀՀ-ական են եղել եւ համապատասխան պահի լքել են կուսակցությունը եւ կարծում եմ, որ հիմա էլ կլինեն նմանատիպ իրավիճակներ»:             Եթե ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն Նիկոլ Փաշինյանի առաջարկած ձեւաչափով, այն է՝ ԱԺ-ն նախ ընտրի վարչապետ, ինչպիսին կլինի Արարատ Զուրաբյանի մասնակցությունը՝ նա կրկին հանդես կգա «Ծառուկյան» դաշինքով, թե առանձին՝ ՀՀՇ կազմով. «Ես որեւէ այլ տարբերակ չեմ դիտարկում, քանի որ այս ճանապարհն անցել եմ «Ծառուկյան» դաշինքի հետ՝ շատ նորմալ, բարեկամական, մարդկային հարաբերություններ ունեմ դաշինքի բոլոր պատգամավորների հետ, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի հետ»:                                  Ի դեպ, Արարատ Զուրաբյանը բացառում է ՀՀ գործող իշխանության կազմակերպած ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման տարբերակը. ըստ նրա՝ ՀՀԿ մոնոլիտ շենքը քաղքացիական շարժման եկրաշարժից հետո ճաքեր է տվել ու 4-րդ աստիանի վթարային է, փլուզվելու է: