Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. Ինչով «Աթլետիկոն» չի ցանկանում հետ մնալ «Ռեալից»

Սպորտ
sport-evroliga-1

Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում առաջին հերթին գտնվում է «Արսենալ» - «Աթլետիկո» անգլոիսպանական հակամարտությունը: Պատճառն այն է, որ երկու թիմերն էլ վաղուց մրցաշարի գլխավոր ֆավորիտներ են համարվում եւ շատերը կարծում են, որ այս զույգի հաղթողն էլ կտիրի պատվավոր գավաթին: Հարկ է նշել, որ առաջիկա հանդիպումներն առավել մեծ նշանակություն ունի «Ասենալի» համար, քանի որ լոնդոնյան ակումբը Անգլիայում արդեն կորցրել է առաջին քառյալ մտնելու եւ չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու շանսերը: «Զինագործները» այդ իրավունքը կարող են ստանալ միայն Եվրոպայի լիգայի մրցաշարում հաղթելու միջոցով: «Աթլետիկոյի» համար նույնպես կարեւոր են այս խաղերը: Մադրիդյան ակումբն այլեւս չի հավակնում Իսպանիայի չեմպիոնի կոչմանն ու գավաթին եւ ֆուտբոլային տարին բարձր նոտայով ավարտելու միակ տարբերակը Եվրոպայի լիգայում հաղթելն է:  Բացի այդ, «Աթլետիկոն» չի ցանկանում շատ հետ մնալ իրենց սկզբունքային մրցակցից՝ Մադրիդի «Ռեալից», որը 2016 եւ 2017 թվականներին հաջողության է հասել եվրոգավաթներում՝ հաղթելով չեմպիոնների լիգայում: Բուքմեյքերները  «Արսենալ» - «Աթլետիկո» խաղի ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որի հաղթանակը գնահատել են 2,60 գործակից՝ իսպանացիների 2,90-ի դիմաց: Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմել են ֆրանսիական  «Մարսելն» ու ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը»: Երկու թիմերն արդեն հանդիպել են ընթացիկ մրցաշրջանում, քանի որ ընդգրկված են եղել նույն խմբում: Անցած տարվա աշնանը կայացած խաղերում ավելի ուժեղ են գտնվել ավստրիացիները՝ 1:0, 0:0: Այս խաղում բացահայտ ֆավորիտ համարվում է «Մարսելը»՝ 1,70 գործակից հաղթանակի, 5,25՝ պարտության համար: