Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի մթերքների իրացման կետերում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք

Տնտեսություն
2-14

ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է. Ապրիլի 25-ին հանրապետության շրջկենտրոններ և համայնքներ կատարված շրջայցի ընթացքում պարենային մթերքների իրացման հանրային կետերում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք, որն անմիջապես հանվել է վաճառքից: Բացի այդ, արձանագրվել են սննդամթերքի ոչ պատշաճ պայմաններում պահպանման, սանիտարական գրքույկների, սննդամթերքի մակնշման ու իրազեկման թերթիկների բացակայության  բազմաթիվ դեպքեր: ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց մոտ խախտումներ են արձանագրվել, խոտանել ժամկետանց սննդամթերքը և վերացնել վերոնշյալ խախտումները: Գործընթացը գտնվում է ծառայության տեսուչների անմիջական ուշադրության և վերահսկողության ներքո: Խախտումները չվերացրած կամ մասնակի վերացրած անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ծառայությունը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին սննամթերքի իրացմանն առնչվող ցանկացած հարցում լինել ուշադիր, հետևողական և պատասխանատու, քանի որ գործ ունենք մեր և մեր երեխաների առողջությանը վնաս հասցնելու խնդրի հետ: