Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Կասպարով. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ազդանշան են Ռուսաստանի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
ece42cb6-786f-454c-8911-2d502e2e2504_tv_w800_h450

Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովն այսօր ռուսաստանյան ընդդիմության առավել հեղինակավոր կերպարներից մեկն է: “Ամերիկայի ձայն“-ի ռուսական ծառայությանը տրված հարցազրույցում նա նշել է, որ “Գլխավոր դասը՝ դա ազգի միասնության ցուցադրումն է”: Ընդդիմադիր գործիչը նաև նշում է, որ «Հայաստանը գտնվում է պուտինյան Ռուսաստանի փաստացի հզորագույն ազդեցության ներքո, և հասկանալի է, որ ձեռնարկությունների մեծ մասն այսպես թե այնպես հսկվում են ռուս օլիգարխների կողմից, այս կապերը շատ երկար էին կառուցվում, այդ թվում՝ ռազմական կապերը»: Կասպարովը կարծում է, որ Ռուսաստանին նույնպես պետք է նախապատրաստվել փոփոխությունների. «Կարծում եմ, այսօր պետք է մտածել, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանում, երբ կգա այդ օրը, երբ համբերությունը կպայթի: Պետք է պատրաստվել այդ պահին՝ գործողությունների ծրագիր առաջարկելու համար»: