Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hyd-1

ՀՅԴ-ն դուրս եկավ իշխանական կոալիցիայից, որին անդամակցում  էր 2017թ  մայիսի 11-ից: «Մենք որեւէ տարաձայնություն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել: Մենք շատ հավասարակշիռ, սթափ դատողությամբ, փորձել ենք մեր մասնակցությունը ունենալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար: Կարծում եմ՝ բավականին օգտակար դերակատարություն ունեցել ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:             Որոշումը կայացվեց մի քանի ժամ տեւած խորհրդակացությունից հետո։ Հաշվի է առնվել նաեւ սփյուռքի կառույցների կարծիքը։  Արդյո՞ք կոալիցիայից դուրս գալը պայմանավորված էր Սերժ Սարգսյանի հրաժարականով: «Ոչ, անձնավորված որեւէ բան այդտեղ պետք  չէ ունենալ: Սերժ Սարգսյանի թեկնածության հետ կապված մեր մոտեցումները պայմանավորված է  եղել բացառապես կոալիցիոն մեր համաձայնագրով ընդամենը: Իսկ այն համաձայնությունները, որոնք չկան ամրագրված կոալիցիոն համաձայնագրով, կոալիցիայի կողմերն ազատ են արտահայտելու իրենց դիրքորոշումը, եւ մենք մեր մոտեցումները մշտապես արտահայտել ենք»,- նշեց Արսեն Համբարձումյանը: Իսկ  ՀՅԴ անդամները կլինե՞ն Հանրապետության հրապարակում քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցների շարքերում: «Կարծում եմ՝ հանդիպում կունենանք Նիկոլ Փաշինյանի հետ. մենք ունենք հարցեր, որոնց հետ կապված ուզում ենք լսել պարոն Փաշինյանի տեսակետներն ու մոտեցումները, դրանից հետո պարզ կլինեն մեր անելիքները»,- վստահեցրեց Արսեն Համբարձումյանը:               Ո՞վ է վարչապետի՝ ՀՅԴ թեկնածուն: «Երբ ԱԺ նոր ընտրությունները կլինեն, այն ժամանակ կհայտարարենք», նկատեց Արսեն Համբարձումյանը:             Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոյկոտում է Կարեն Կարապետյանի առաջարկած ԱԺ արտահերթ ընտրությունները. պարոն Փաշինյանը պահանջում է նախ ընտրել ժողովրդի կողմից նախընտրելի վարչապետ, ապա փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում, որից հետո միայն անցկացնել  ԱԺ արտահերթ ընտրություններ: ՀՅԴ-ն 3-րդ տարբերակն է առաջարկում. «Արտահերթ ԱԺ ընտրություններ անկացնելուց առաջ նախ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրաիրավական փոփոխություններ իրականացնել, ապահովել համապատասխան պայմաններ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար եւ ըստ այդմ, խելամիտ ժամկետներում նկատի ունենալով՝ անցկացնել այդ ընտրությունները, քանի որ ընտրություններ անցկացնելու համար որոշակի ժամանակամիջոց, այնուամենայնիվ, անհարաժեշտ է»:             Մինչ ՀՅԴ-ն հանդես կգար կոալիցիայից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարությամբ, քաղաքացիական անհնազանդության շարժմանը միանալու մասին արդեն հայտարարել էին ԱԺ ՀՅԴ խմբակցության երկու պատգամավոր՝ Սուրեն Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը: