Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեդիում տերմինալ են գողացել ու բռնվել դեպքից ժամեր անց

Պաշտոնական
15246540514835

Ապրիլի լույս 24-ի գիշերը Վեդի քաղաքում գողություն է կատարվել։ «Թել Սելի» տերմինալի գողության մասին ժամը 6-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում բանավոր հաղորդում է ստացվել խանութի սեփականատիրոջից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ խանութի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։  Վեդիի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Բացահայտման միջոցառումներին մասնակցել են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի պահպանության բաժնի ծառայողները։ Արդյունքում՝ հաղորդումից ժամեր անց հայտնաբերվեցին և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ 19-ամյա Վանուշ Մկրտչյանն ու 21-ամյա Խաչատուր Առաքելյանը։  Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնը։ Տերմինալը պահված է եղել Վեդիում գտնվող մի շինության տարածքում։  Ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործի նյութերն ու բերման ենթարկվածերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին։ Վանուշ Մկրտչյանն ու Խաչատուր Առաքելյանը որպես կասկածյալ հարցաքննվել ու բաց են թողնվել։  Դեպքի հանգամանքները պարզվում են։  Քննությունը շարունակվում է։ ՀՀ Ոստիկանություն