Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը սպասում է միջազգային արձագանքին (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-qocharyan

Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի միայն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ժամանակ են հայ նախարարները հեշտությամբ իրենց աթոռները զիջում և ինքնակամ գնում, քաղաքական դաշտում դա շատ բարդ պրոցես է։ Նա հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարժման սկզբում էական էր համարել այն, որ Սերժ Սարգսյանը չպետք է լինի վարչապետ, սակայն իրադարձությունների զարգացումը այնպիսին է, որ նա կարողում է այլ պահանջներ ներկայացնել։ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը բնականաբար չի ցանկանում զիջել։ «Լինելով քաղաքական գործիչ՝ ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում։ Նիկոլ Փաշինյանի համար հիմա արդեն կա այլ օրակարգ. պետք է հեռանա ՀՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է գա իշխանության»,- ասաց Կարեն Քոչարյանը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին՝ տրված միջազգային լրատվամիջոցներին, Կարեն Քոչարյանը նշեց.  «Քանի որ Նիկոլ Փաշինյանը բավականին թրծված քաղաքական գործիչ է, ի տարբերություն այն երիտասարդների, որոնք ուրախ պայծառ աչքերով ման են գալիս փողոցներում, շատ լավ գիտակցում է, որ պետության ղեկավարը ունի շատ խնդիրներ։ Նա որպեսզի դառնա ղեկավար, նա պետք էունենա միջազգային կառույցների և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համաձայնություն։ Իր մեսիջը երեկ դա էր,  ինքը գնդակը գցեց այդ դաշտ։ Սպասելու է նրանց արձագանքին»,- հավելեց քաղտեխնոլոգը։