Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործող ընտրակարգը հակասահմանադրական է». Հ. Մանուկյան

Քաղաքականություն
hovhannes-manukyan

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը՝ որպես երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ բնականոն ճանապարհ, այլևս կասկած չի հարուցում։ Այս մասին բարձրաձայնել է նույնիսկ գործող քաղաքական ղեկավարությունը։ Սա է միակ ճիշտ քաղաքական օրակարգը։ Առանցքային խնդիրն այդ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանության լեգիտիմության, այսինքն հանրության իրական տեսակետն արտահայտող քվեարկության ապահովումն է։ Դա սակայն անհնար է առանց գործող ընտրական համակարգի փոփոխության, մասնավորապես Ընտրական օրենսգրքով սահմանված (ըստ իս՝ հակասահմանադրական) ընտրակարգի վերանայման։ Այս առանցքային հարցի շուրջ ընդդիմության և գործող քաղաքական ղեկավարության համաձայնությունը հարցի հանգուցալուծում կարող է դառնալ։ Մնացյալ բոլոր խնդիրները երկրորդական են։

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան

Inbox
x