Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կուսակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց եւ լինել ժողովրդի կողքին

Պաշտոնական
bhk-logo

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կուսակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց եւ լինել ժողովրդի կողքին։ ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել եւ լինելու ենք մեր ազգի եւ հայրենակիցների կողքին»։