Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Հանրապետության հրապարակում պատրաստվում են հանրահավաքի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM0121409

17.45 Յոթ տոկոսը լցվում է Հանրապետության հրապարակ, ասաց հավաքի մասնակիցներից մեկը, ցույց տալով հրապարակ մտնող երթի խմբերից մեկին, որը վերադառնում էր հրապարակ՝ մայրաքաղաքի փողոցներով քայլելուց հետո։  Հրապարակում ներկա գտնվողները  բուռն բացականչելով ընդունեցին նրանց։  Հանրապետության հրապարակը աստիճանաբար լցվում է։  16.36 Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընթացող երթն Էրեբունիի փողոցներով քայլելուց հետո  ուղղություն էր վերցրել դեպի Տիգրան Մեծ պողոտա, այնտեղից էլ հասել է Հանրապետության հրապարակ: Այստեղ նրանց են դիմավորում վաղուց հրապարակում գտնվող խմբեր, որոնք վանկարկում են Նիկոլ-Նիկոլ։ Ի դեպ նոր վանկարկում է հնչում հրապարակում, «մերժիր Սերժի Կարենին» և «ՀՀԿ հեռացիր»։ 16.00 Ոստիկաններ այսօր գրեթե չկան։ Նրանգ անգամ չեն երևում Երևան-Սեվան ճանապարհին, որը րոպեներ առաջ ցուցարարները փակեցին։  Նրանք հայտարարում են, որ ճանապարհը կբացեն եթե ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը հրաժարական ներկայացնեն։ 15.00 Այս պահին ցուցարարները տարբեր ավտոմեքենաներով՝ բեռնատար, մարդատար, փակել են  Չարբախ տանող ճանապարհները: Շիրակի փողոցում երթևեկությունն ուղղակի կաթվածահար է: Իսկ «Դալմա մոլի» աշխատակիցները փակել են առևտրի կենտրոնին հրակից ճանապարհները։ Ոստիկաները փորձում էին բացել դրանք, պատճառաբանելով, թե իրենք աշխատանքի են ցանկանում գնալ: Ճանապարհը փակողներն էլ նշեցին՝ մինչև չնստեք մեքենաները, ճանապարհը չենք բացի: Ոստիկանները մի փոքր դիմադրությունից հետո համաձայնեցին առաջարկի հետ: Փակ են նաև Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից փողոցները: Դրանց մի մասը փակվել են բեռնատարներով, քաղաքային տրանսպորտային միջոցներով։ 13.45 Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում, որոշեց մի փոքր հանգստանալ։ Էրեբունի համայնքի բնակիչները հյուրասիրեցին երթի մասնակիցներին: 13.37  Քաղաքացիները փակել են Բարեկամության մետրոյի մուտքերն ու հարակից փողոցները: Այստեղ երթևեկությունը կանգնած է, չի գործում նաև քաղաքային տրանսպորտը: 13.07  Ցուցարարները շարժվում են Խորենացի փողոցով: Հենց քայս պահին ՊՊԾ գնդի մոտ են, որտեղ երկու տարի առաջ մարտեր տեղի ունեցան։ Երթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի մի քանի դպրոցներ հայտարարել են դասադուլ, Ապարանի մայրուղին նույնպես փակված է, և Քաջարանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ: 12.30  Ուսանողները փակեցին Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:  Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները շարժվում են դեպի Ալեք Մանուկյան փողոց:  Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արթիկ քաղաքում բազմահազարանոց հանրահավաք է: Երթին միացավ նաև Սասուն Միքայելյանը: 11.45   Հանրապետության հրապարակ ընկած հատվածում, կանգնած են ոստիկանության զորքերի և քաղաքացիական համարներով մեկ տասնյակից ավելի ավտոբուսներ, որոնք այստեղ են տեղափոխել ոստիկանական ուժերին: 11.30 Հրապարակում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսօրվա անելիքները: «Ժամը արդեն 11:15 է, բայց Արաշկունյանց պողոտան, Գարեգին Նժդեհ հրապարակը փակ է, Հալաբյան-Կիևյան խաչմերուկը փակ է, Մարտունից երկու հարյուր մեքենայով ավտոերթով գալիս է Երևան»,-հայտնեց նա: Նա նշեց, որ իրենք երթով կշարժվեն դեպի Մաշտոցի պողոտա, կանեն երթեր, իսկ վերջում կհանդիպեն հրապարակում` հանրահավաքին:

Նշենք, որ զուգահեռ ոստիկանների թիվը ավելանում է։

................. Երեւանի կենտրոնում կրկին աղմուկ է։ Ազդանշաններ.կոչեր։ Տարբեր բուհերի ուսանողներ դասադուլ են անում եւ շարժվում դեպի հրապարակ։ Հատկապես ԵՊՀ ուսանողներն են ակտիվ և կոչ են անում ուսանողներին հավաքվել և միանալ իրենց։ Այս պահին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները փակել են տոնավաճառը և երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից էլ են  բազմաթիվ քաղաքացիներ  խմբերով շարժվում  դեպի հրապարակ։  https://youtu.be/fFTlcXgwozw