Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոմայի» 2 ֆաներ մեղադրվում են սպանության փորձ կատարելու մեջ (տեսանյութ)

Սպորտ
a1roma-liverpool-1

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Լիվերպուլ» - «Ռոմա» խաղից (5:2) հետո ոստիկանությունը ձերբակալել է երկու իտալացի ֆաների, որոնք կասկածվում են սպանության փորձ կատարելու մեջ:   Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, հանդիպումից առաջ ընդհարում է տեղի ունեցել թիմերի երկրպագուների միջեւ: «Ռոմայի» մի խումբ ֆաներ հարձակվել են «Էնֆիլդ» մարզադաշտի մոտ գտնվող գարեջրատնում գտնվող անգլիացի երկրպագուների վրա: 53-ամյա մի ֆուտբոլասեր գլխի ծանր վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա այժմ գտնվում է կլինիկական կոմայի մեջ:   Ոստիկանները սկզբում բաց են թողել ծեծկռտուքին մասնակցած ֆաներին, սակայն ուսումնասիրելով տեսախցիկների ձայնագրությունները, խաղից անմիջապես հետո ձերբակալել են «Ռոմայի» երկու երկրպագուների: Նրանցից մեկը 25 տարեկան է, մյուսը՝ 26:  Ըստ նախնական տվյալների նրանք կաշվե գոտիով բազմաթիվ հարվածներ են հասցրել տուժածի գլխին:   Խաղից հետո իրավապահները ձերբակալել են եւս 9 ֆաների: