Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը` Կարեն Կարապետյանի հայտարարության մասին. (տեսանյութ)

Քաղաքականություն
18.thumb_

«Երեկ Կարեն Կարապետյանը հայտարարեց մինչև արտահերթ ընտրություններ գնալու մասին։ Նրանք ուզում են, որ այդ ընտրությունները կայանան մի պայմաններում, երբ վարչապետի պաշտոնակատարը ՀՀԿ-ից է։ Մենք թույլ չենք տա, որ դա կայանա, կարող ենք բոյկոտել այդ ընտրությունները ու ոչ թե պասիվ ձևով, այլև ակտիվ ձևով` շրջափակելով ընտրատեղամասերը։ Եթե հասել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականին, առավել ևս կկարողանանք նաև հասնել ՀՀԿ-ի հրաժարականին։ Պարոն Կարեն Կարապետյան, ուզում եմ հստակ լինել. մենք ձեզ թույլ չենք տա, որ փորձեք նման գործողություններ իրականացնել։ Թավշյա հեղափոխության թեկնածուն պետք է նշանակվի վարչապետ, և որքան շուտ դա հասկանաք, այնքան լավ»։ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այսօր ժամը 11-ից վերսկվսում է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։ Դա ըստ Փաշինյանի կտևի մեկ շաբաթ և այդ մեկ շաբաթում ժողովուրդը պետք է ունենա իր վարչապետը։