Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չուգասզյանը ձերբակալվել է

Կարևոր լուրեր Քաղաքականություն Պաշտոնական
Garegin-Chugaszyan-edd1524570690765

Հայտնում ենք, որ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը երեկ դուրս էր եկել ընդհատակից և այսօր Հիմնադիր խորհրդարանի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մոտ հինգ րոպե առաջ, Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել: Այսպիսի հաղորդագրություն են տարածել նրա համակիրները: Իսկ ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության և համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։ 57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսիսց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք։ Ավելի վաղ Ա 1+-ը գրել էր, որ նա դուրս էր եկել ընդհատակից: