Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը նախատեսված Փաշինյան - Կարապետյան բանակցությունները չեն կայանա․ Ավինյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM0121360

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև վաղը նախատեսված բանակցությունները չեն կայանալու, «Ազատությանը» տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Ավինյանը հրաժարվեց հանդես գալ այլ մեկնաբանություններով: Երեկոյան նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում: Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու է բացառեպես իշխանությունը փոխանցելու օրակարգով: Ազատություն ռկ