Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարբերվող ապրիլի 24-ը (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM01521404

 Մոտ  հինգ ժամ հնարավոր չի լինում հասնել Անմար կրակին։  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող բարձունքն անսովոր բազմամարդ էր:  Հանրապետության հրապարակից երթով Ծիծեռնակաբերդ էր շարժվում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այնքան շատ չէին երթով նրա հետ եկողները, որքան Ծիծեռնակաբերդում նրան սպասողները։ Քաղաքացիներից շատերը, տեսնելով մարդկանց բազմությունը, այդպես էլ հուշահամալիր չբարձրացան, ոմանք էլ այնուամենայնիվ որոշեցին  մի քանի ժամ սպասել   բայց իրենց ծաղիկը հասցնել անմար կրակին։ Քաղաքացիները նշում են, որ այս ապրիլի 24-ը տարբերվում է նախկիններից, քանի որ ժողովուրդն անասելի ցնծություն է ապրում՝  Սերժ Սարգսյանի երեկվանի հրաժարականի հետ կապված։ Մանրամասները՝ տեսանյութում