Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Չուքասզյանը դուրս է եկել ընդհատակից

Հասարակություն
Garegin-Chugaszyan-edd1524570690765

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը դուրս է եկել ընդհատակից: Նա երեկ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված  հանրահավաքին:   «Պատվիրատուն եւ  այս գործի հետապնդողը, ինչպես նաեւ  «Սասնա ծռեր»-ի հետ կապված , այլեւս հեռացել է երկրից»,- ընդհատակից նրա դուրս գալն այսպես մեկնաբանեց նրա եղբայրը՝ Լեւոն Չուքասզյանը:    Առայժմ լրատվամիջոցների հետ Գարեգին Չուքասզյանը չի ցանկանում հանդիպել: 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ մեղադրվող Գարեգին Չուքասզյանը չի մտահոգվում, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:   «Ինքը ոչ մի բան չի արել, որպեսզի ինչ- որ վախ ունենա:  Կամայականությունը,  որը գալիս էր իշխանությունը բռնազավթած անձնավորությունից, այդ անձնավորության հեռացման հետ պետք է վերացվի,  եւ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,- ասաց Լեւոն Չուքասզյանը:  Բացի Գարեգին Չուքասզյանից, այս հոդվածով մեղադրվում էին  նաեւ Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը:     Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանն արդեն դատապարտվել են այդ հոդվածով, իսկ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի մասով գործը դեռ դատարանում է: Այն միացվել է «Սասնա ծռեր»-ի գործին: Լուսանկարը՝  PARA TV-ի լրագրող Նաիրա Նալբանդյանի