Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դաշնակցությունն այս բոլոր օրերին զբաղված էր 2-րդ ճանապարհով» (տեսանյութ)

Քաղաքականություն
Axvan-Vardanyan

«Սերժ Սարգսյանի հրաժարականը պետական պատասխանատու այրին վայել էր: Շատ քչերը կհամարձակվեին ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Կարծում եմ, որ սա իսկապես մեր հասարակության և երիտասարդության նոր մի զարթոնք է, որի էներգիան պետք է ուղղել երկրում առկա պրոբլեմները հնարավորինս արագ հանգուցալուծելուն և թռիչքաձև զարգացում ապահովելուն համախոհության մթնոլորտում»: Աղվան Վարդանյանը նշում է, որ եթե չկարողանանք ճանապարհային քարտեզ մշակել և համատեղ պատասխանատվությամբ առաջ գնալ, ապա սա կարող է այլ տեղ տանել: «Մենք ունեինք 2 ճանապարհ. կամ բախումներ, արյունահեղություն և պետականության ջախջախում, կամ ելք՝ բանակցություններով, քննարկումներով: Հաղթեց 2-րդ ճանապարհը, և Դաշնակցությունն այս բոլոր օրերին հենց դրանով էր զբաղված»: